211652_close_icon
views-count832 դիտում article-date 15:57 15-05-2023

Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար

Պահանջում ենք Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածվել Ստեփանակերտում Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքում։ Գրում է Tert.am-ը։

Հանրահավաքի սկզբում ելույթ ունեցավ Բաբայանը․

«Երեկ Բրյուսելում  հայտարարում են, որ Ադրբեջանը 86․600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որում ընդգրկվածա նաև Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը ճանաչում է դա։ 2 տարի է ձեզ ներկայացնում այդ խնդիրները, իշխանությունը որևէ արձագանք չունի, բոլորը ուզում են փրկիչ ձևանալ։

Եթե մեզ տան այդ հնարավորությունը, իմ ձևակերպած 5 կետերը պետք է կատարենք։ Ինձ պաշտոն չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ անկեղծ ծառայելու»,- ասել է Բաբայանը։

Նմանատիպ նյութեր