211652_close_icon
views-count6319 դիտում article-date 22:45 14-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Երևանի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.60C (1984 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C

Նմանատիպ նյութեր