211652_close_icon
views-count2070 դիտում article-date 21:49 14-06-2016

2017 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերում սահմանվել է նոր ուղղություն

2017 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերի ձևավորման համար ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանել է նոր ուղղություն՝ ՀՀ համայնքների պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, հայտնի մարդկանց ու նրանց կատարած գործը ներկայացնող գրականություն, որի նպատակն է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել համայնքների պատմությունը, մշակույթն ու կենցաղը, վերակենդանացնել և մոռացությունից փրկել Հայաստանի հարուստ ավանդույթները, ցույց տալ համայնքներում ապրող ստեղծարար և ինքնատիպ մարդկանց գործունեությունը: Կարևորելով նմանօրինակ գրականության նշանակությունը և համայնքների դերը հասարակության և պետականության կազմակերպման գործում, ակնկալում ենք հետաքրքիր և բազմաբովանդակ հայտեր: Հայտարարությունը կցվում է: Հայտաձևը կցվում է: Նախահաշիվը կցվում է:

Նմանատիպ նյութեր