11401 դիտում
14:13 14-06-2016
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում արդյո՞ք կան գերիներ եւ անհետ կորածներ, որոնց մասին մինչ օրս տեղեկություններ չկան
Հասարակության շրջանում շարունակվում է հետաքրքրությունը, թե ապրիլյան քառօրյա պատերազմում անհետ կործներ կան, հակառակորդի կողմն հայտնված բոլոր գերիների աճյունները հնարվոր է եղել հետ վերադարձնել, թե ոչ:
Զոհերի հարազատներից ոմանք էլ չեն համակերպվում իրականության հետ, սպասելով իրենց զավակներին, հատկապես այն դեպքում, երբ նրանց աճյունները չեն տեսել:
Սույն հարցերի շուրջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց անհետ կորածների, գերիների պատանդների հարցերով զբաղվող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով մեզ հետ զրույցոււմ միանշանակ հաստատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված ոչ մի անհետ կորած չկա եւ բոլոր գերիների մարմինները վերադարձվել են հայկական կողմին:
Նրա խոսքով, ցանկացած նման խոսակցություն իրականության հետ կապ չունի: Ավելին, նշեց. «Թե' Հայաստանում, թե' Արցախում, ոչ ոք նման հարցով մեզ չի դիմել: Այդ օրերին ես, թե' Հայստանում էի, թե' Արցախում: Եթե անգամ նման դեպքեր էլ կան, եթե այդ հարցով դիմեն մեզ` մենք շատ շնորհակալ կլինենք»:
Անդրադառնալով այն հարցին, թե զոհվածների ծնողներ կան, որոնք չեն հավատում այդ դաժան իրականությանը, քանի որ նրանց մարմինները չեն տեսել, ավելացրեց. «Դրանք այն դեպքում են, երբ մահը հասել է պայթյունի հետեւանքով եւ հնարավոր չի եղել մասունքներ հավաքել»:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
13:24 28-02-2017
Ապրիլյան պատերազմի բոլոր մանրամասները մինչ օրս չեն բացահայտվել. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը