211652_close_icon

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

views-count6045 դիտում article-date 23:15 13-06-2016
Հանրապետության տարածքում` Հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Երևանի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.00C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.60C (2000 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C

Նմանատիպ նյութեր