1863 դիտում
21:00 13-06-2016
Քննարկման առանցքում գենդերային հիմնախնդիրներն են
Հունիսի 10-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով կլոր սեղան-քննարկումը:
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացվող քննարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը:
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում փորձ է արվել մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները. «Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար»:
Կլոր-սեղան քննարկման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում և այլն:
Նշենք նաև, որ կլոր-սեղան քննարկումն ուղեկցվում էր հարց ու պատասխանով: Ներկայացված հետազոտությունները տեղադրվելու են նաև կենտրոնի կայքէջում, իսկ լավագույնները տպագրվելու են առանձին ժողովածուի տեքսով:
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
15:51 21-02-2014
Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում
1240 դիտում
20:50 29-10-2015
Քննարկման առանցքում աշխատաշուկան է
3458 դիտում
23:34 02-07-2018
Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»