Այս տարվա «Արի տուն» ծրագիրը նվիրվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության 25-ամյակին
Սփյուռքի նախարարության կողմից արդեն երկար տարիներ իրականացվող «Արի տուն» 2016-ը նվիրվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության 25-ամյակին:
Այս մասին այսօր ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով. «Եվ ծրագրերը, որոնք երեխաները լսելու են, սովորելու են և կատարելու են, ունենալու է Հայաստանի 25-ամյա պատմությանը, արվեստին, մշակույթին նվիրված ուղղություն:
Եվ սրանով, երեխաները ավելի շատ են ծանոթանալու հայրենիքին»,- ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Այս տարի ևս «Արի տուն» ծրագրին հրավիրվում են նաև նախկին՝ արդեն չափահաս դարձած ճամբարականները՝ առաջին և երկրորդ «Արի տուն» ծրագրերի մասնակիցներին, որպեսզի տեսնեն, թե նրանք ինչ են հիշում և ինչքանով է ծրագիրը օգնել նրանց հայ մնալու և Հայաստանը սիրելու գործում։
2016 թ.- ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այցը հայրենիք: Ծրագիրը դարձյալ կընթանա հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: