3736 դիտում
22:06 12-09-2016
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանը կազդարարվի ս. թ. սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
/գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան/:
Փառատոնը կանցկացվի ս. թ. սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում. համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին: Փառատոնի բացման երեկոյի ընթացքում կհնչի Ա. Դվորժակի ջութակի կոնցերտը` գերմանացի հայտնի ջութակահար Վիվիան Հագների կատարմամբ: Փառատոնը կեզրափակվի Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ. գլխավոր դերում՝ Ջանպիերո Ռուջերի (բարիտոն, Իտալիա):
Փառատոնային ծրագիրը կներառի 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ: Փառատոնի ընթացքում կկայանա նաև դաշնակահար Նարե Արղամանյանի մենահամերգը: Ավանդույթի համաձայն` կանցկացվեն հոբելյանական երեկոներ, վարպետության դասեր, կհնչեն նոր ստեղծագործությունների պրեմիերաներ. ս. թ. սեպտեմբերի 20-ին` «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը (ջութակ) և Նարեկ Հախնազարյանը (թավջութակ): Այս տարի համերգներ կնվիրվեն Լևոն Չաուշյանի 75 և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյաններին:
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի և արտերկրի շուրջ երեք տասնյակ անվանի երաժիշտ-կատարողներ` ջութակահարներ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Բորիս Անդրիանովը (Ռուսաստան), դաշնակահարներ Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), Ֆիլիպ Կասարը (Ֆրանսիա), շեփորահարներ Կիրիլ Սոլդատովը (Ռուսաստան), Սերգեյ Նակարյակովը (Ռուսաստան) և ուրիշներ: Փառատոնն այս տարի առանձնանում է հատկապես հրավիրյալ մեծանուն դիրիժորներով՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկի (Գերմանիա):
Փառատոնի հյուրերի թվում է նաև Մարկ Թարդյուն, ով Գերմանիայի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է. վերջինիս
ղեկավարությամբ, հոկտեմբերի 3-ին կկայանա Ենայի և Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը:
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ միջազգային երաժշտական փառատոնն իր ծրագրերը կներկայացնի Արցախում. ս. թ. սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կկայանա համերգ՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի հաջորդ օրը, հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ երաժիշտների համար:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
20:05 09-09-2015
Այս տարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին
5342 դիտում
23:36 16-09-2016
Պետական պարային 3 կոլեկտիվների համատեղ համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը