211652_close_icon
views-count1909 դիտում article-date 16:40 13-06-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 10-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության` 16, խարդախության` 8, կողոպուտի` 1, յուրացման և շորթման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 1 և համակարգչային հանցագործության 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր