Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ` կանխելու համար ՀՕՊ համաձայնագրի վավերացումը
Կանխե'լ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ
ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:
Մի խումբ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ այս պահին հավաքված են Ազգային ժողովի մոտ` պահանջելով չվավերացնել համաձայնագիրը:
«ՀՕՊ-ի հանձնումը հավասար է Ստեփանակերտի ռմբակոծմանը», «Դավաճանության հերթական քայլը», «Չենք հանձնի ոչ օդը, ոչ հողը»:
Ակցիային մասնակցում են ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: