211652_close_icon
views-count6494 դիտում article-date 17:00 11-06-2016

Ինչո՞ւ են Արամն ու Լիդան փողոցում ծեծել Արամի նախկին կնոջը եւ ինչպես է ավարտվել նրանց պատմությունը

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 1-ին ժամը 12:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի բակում, երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Արփինե Մամիկոնի Գաբրիելյանի հետ, որի ժամանակ ձեռքով դիտավորությամբ հարվածելով Ա.Գաբրիելյանի ծոծորակի շրջանին` վայր է գցել նրան գետնին, ապա շարունակել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել Ա.Գաբրիելյանի մարմնի տարբեր մասերին: Լիդա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջամտել է իր եղբոր` Արամ Վարդանյանի և նրա նախկին կնոջ` Արփինե Մամիկոնի Գաբրիելյանի միջև երեխային տեսակցելու հարցի շուրջ ծագած վիճաբանությանը, որի ընթացքում Ա.Գաբրիելյանի նկատմամբ դիտավորությամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` քաշել է Ա.Գաբրիելյանի մազերից` պատճառելով ֆիզիկական ցավ, բացի այդ, ընկած վիճակում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Ա.Գաբրիելյանի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այնուհետև, վիճաբանության ավարտից հետո որոշ ժամանակ անց դարձյալ նույն շենքի բակում, Լ.Վարդանյանը անձնական կյանքին վերաբերող վիրավորանք հասցնելու հարցի շուրջ վիճաբանել է Ա.Գաբրիելյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` քաշել է Ա.Գաբրիելյանի մազերից` պատճառելով ֆիզիկական ցավ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը որոշել է Արամ Արմենի Վարդանյանի և Լիդա Արմենի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ Արփինե Գաբրիելյանը հայտնել է, որ ինքը հաշտվել է ամբաստանյալներ Արամ և Լիդա Վարդանյանների հետ, ուստի խնդրում է նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել:

Նմանատիպ նյութեր