211652_close_icon
views-count1928 դիտում article-date 13:53 11-06-2016

Խաչատրյանական մրցույթի անդամները եղան Ծիծեռնակաբերդում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները հունիսի 10-ին եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջին ծանոթացել է հայ երաժիշտների հետ շփվելիս. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»: Մրցույթի մասին խոսելով՝ Մարկ Հիլդրյուն նշեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են: Հունիսի 10-ի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կազմկոմիտեն Կոմիտասի թանգարան- ինստիտուտում կազմակերպել էր Բրայան Լարջի ֆիլմի ցուցադրությունը, որտեղ օպերային երկու աստղեր Ռենե Ֆլեմինգն ու Դմիտրի Խվորոստովսկին ներկայացնում են Սանկտ Պետերբուրգի ողջ գեղեցկությունն ու հմայքը: Ֆիլմի հիմքում Չայկովսկու, Վերդիի, Բելլինիի և այլոց օպերաներից դրվագներ են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ հանդես եկող Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Մինչ ֆիլմի դիտումը մրցույթի ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։ [b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր