211652_close_icon
views-count1608 դիտում article-date 20:10 10-06-2016

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իբրահիմ Բասբուսի հետ: Հանդիպմանը Իբրահիմ Բասբուսը ներկայացրեց իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործառույթները, երկրի արտաքին և ներքին սպառնալիքները, հասարակական կարգի պահպանման մարտահրավերները: Քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցերի միջոցով փորձի փոխանակման կարևորությանը:

Նմանատիպ նյութեր