Էկվադորը ՄԱԿ-ի Ազգային ժողով կներկայացնի «հարկային դրախտը» վերացնելու առաջարկ
Էկվադորի Հանրապետության նախագահ Ռաֆայել Կոռեան ՄԱԿ-ի Ազգային ժոողովում հստակ առաջարկով հանդես կգա՝ վերացնել «հարկային դրախտը», ինչպես նաև ստեղծել այնպիսի գլոբալ հաստատություն, որը կհետևի, որպեսզի ոչ մի երկրում չգործի այդ երևույթը: Այս մասին հայտնեց Էկվադորի արտաքին գործերի նախարար Գիյոմ Լոնգը:
Էկվադորի նախագահի կողմից հովանավորվող այս դիրքորոշմումը զուգահեռ է Օքսֆամ Հասարակական կազմակերպության հետ, մի կազմակերպություն, որի նպատակն է արմատախիլ անել աղքատությունը, վերջ դնել հարկերից խուսափելուն:
«Ecuador No Para»( Էկվադորը կանգ չի առնում) հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ Լոնգը նշեց, որ նախագահի դիրքորոշումը կներկայացվի նաև G-77 խմբին:
Լոնգը կարծում է, որայսսցենարում է, որտեղ շեշտն ավելի շատ պետք է դրվի հարկերից խուսափելը արմատախիլանելու վրա: Սա մի հետազոտություն է՝ «Panama Papers» անունով, որի քննարկումը թափ առավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ համաշխարհային առաջնորդների կապը օֆշորային ընկերություններիի հետ:
«Հարկային դրախտը 21-րդ դարում մարդկության համար մեծ անարգանք է,- նշեց նա, - և բոլորին է հայտնի, թե դրանք ինչի համար են ծառայում: Սա ամենամեծ անախրոնիզներից մեկն է, որի հետ բախվում ենք համաշխարհային տնտեսական համակարգում:
Նշեց նաև, որ պայքարի համար հարկ է որդեգրել համապարփակ քաղաքականություն՝ առանց տարածաշրջանային կողմնակալության: «Խոսքը միայն մեր՝ Կարիբյան եղբայրների դեմ պայքարելու, նրանց վրա հարձակվելու մասին չէ, բոլորին է հայտնի, որ եվրոպական տարածաշրջանում նույնպես գոյություն ունեն «հարկային դրախտներ»», - եզրափակեց իր խոսքը արտգործնախարարը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=2904]կայքում[/url]: