211652_close_icon

Դատախազությունը Քոչարյանի կալանքը վերացնելու՝ վերաքննիչի որոշման դեմ բողոքն այսօր կներկայացնի Վճռաբեկ դատարան

views-count30499 դիտում article-date 13:08 20-08-2018
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը մինչև օրվա վերջ Գլխավոր դատախազությունը կներկայացնի Վճռաբեկ դատարան։ Այդ մասին «[url=https://www.azatutyun.am/a/29443166.html]Ազատության[/url]»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Նմանատիպ նյութեր