1736 դիտում
09:29 10-06-2016
Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներին հետ են պահում քաղաքական ակտիվությունից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները երկար են համոզել Արմեն Գևորգյանին, որ համաձայնի ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջինս հունիսի 6-ին նշանակվեց ԱԽՔ։
Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանություններն այդ քայլին են գնացել այն մտավախությամբ, որ Գևորգյանը հանկարծ մաս չկազմի Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հավանական քաղաքական ակտիվությանը։ Վարդան Օսկանյանի կողմից «Համախմբում» կուսակցության ստեղծումը, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը, ըստ ՀՀԿ-ականների վերլուծությունների, արդեն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին են ազդարարում։ Այսպիսով, իշխանությունները ցանկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներից յուրաքանչյուրի վրա ազդեցության առանձին լծակներ կիրառել, որպեսզի նրանց հետ պահեն քաղաքական ակտիվությունից, որը կարող է իրենց դեմ լինել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
20:06 04-10-2023
Մհեր Ավետիսյանը կոչով դիմել է քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1483 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»