211652_close_icon
views-count6693 դիտում article-date 23:00 09-06-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-12-ը էապես չի փոխվի, 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 10-11-ը‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան ` 35.70C (1984 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.90C (2001 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.60C

Նմանատիպ նյութեր