ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Չեխիայի Նախագահի հետ
                        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ: 
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միլոշ Զեմանը անհրաժեշտ են համարել երկու երկրների միջև տնտեսական կապերի շարունակական զարգացումը և կարևորել մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը: 
Այս համատեքստում, կարևորվել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: 
Կողմերը ողջունել են Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանն ու Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

