211652_close_icon

78-ամյա տղամարդու գրպանից գողություն կատարողը հայտնաբերվեց

views-count1033 դիտում article-date 16:03 09-06-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 21 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու վերնաշապիկի գրպանից գողացել է գումար: Ձեռնարված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1938 թ. ծնված Հակոբ Հ.-ն է, ով հրավիրվել է բաժին և տվել հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր