Բուլղարիայի հայկական եկեղեցիների բոլոր նորընտիր ծխականները Պլովդիվի Սուրբ Գևորգ եկեղեցում իրենց ուղտը կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջերս Բուլղարիայի հայկական եկեղեցիներում անցկացվեցին Ծխական խորհուրդների հաշվետու ժողովներ և նոր ընտրություններ:
Հունիսի 5-ին, Պլովդիվի ս. Գևորգ հայկական եկեղեցում հավաքվել էին Բուլղարիայի հայոց թեմի եկեղեցինների նորընտիր ծխականները: Բուլղարիայի տարբեր քաղաքներից ներկա ծխականները, Սուրբ խորանի առջև ծնկադիր և հանդիսավորապես ուխտեցին ստանձնելու իրենց պարտավորություններն ու գործելու հօգուտ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու : Այնուհետև նրանք ստացան առաջնորդ Հայր Սուրբի օրհնություն-հորդորը նորընտիր ծխականների առաքելության նշանակության հայապահպանության գործին:
Արարողությանը ներկա էին նաև Թեմական խորհրդի անդամները Տիար Անդրանիկ Շաքարյանի գլխավորությամբ: Բուլղարիայում առաջին անգամը լինելով, բոլոր նորընտիր ծխականները միասին մասնակցեցին ուխտի և երդման արարողությանը: Ջերմ մթնոլորտը փոխանցվել էր նաև եկեղեցում հավաքված հավատացյալների բազմությանը, որոնք մեծ հուզումով հետևում էին արարողությանը:
Հավարտ Ս. Պատարագի և հիշատակ սույն պատմական օրվա, Առաջնորդ հայր Սուրբը ծխականներին նվիրեց խաչեր՝ մաղթելով պատվաբեր ծառայություն և միասնության ոգի: