211652_close_icon
views-count79196 դիտում article-date 20:57 28-09-2017

ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված մարզական միջոցառումից հետո 300-ից ավելի երեխաներ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հարևանությամբ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառություն կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության Անկախության 26 ամյակին նվիրված տեղի ունեցավ մարզական միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կազմակերպել էր Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնը, որտեղ ցուցադրական ելևույթներով հանդես եկան Ա.Ղուլյանի անվան Կիոկուշինի Ազգային Ֆեդերացիայի և Դուքենդո կարատեի Ֆեդերացիայի սաները: Սպորտային, պարային, գեղարվեստական մարմնամարզության, կարտինգի և մշակույթային համարներով Ա. Ղուլյանի կենտրոնի սաները զարմացրեցին ծնողներին, հյուրերին, ներկա գտնվողներին: Միջոցառմանը մասնակցում էր թվով 700 սան: Պատվավոր հյուրերն էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Կիոկուշին Ազգային Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը և այլ հյուրեր: Միջոցառումից հետո երեխաները իրենց ծնողների հետ այցելեցին Նոր Նորք վարչակ շրջանի Նանսենի փողոցում ՀՀ վաստակավոր բժիշկներ՝ Կառելն և Սառա Եսայանների հովանավորությամբ կառուցված, երևանցիների համար սրբատեղի համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ երեխաները Հայաստանի, Արցախի, ողջ հայության խաղաղության համար մոմավառություն կատարեցին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1068+
1068+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր