Սոֆիայի հայ երեխաները իրենց նկարները կուղարկեն ՀՀ Սփյուռքի նախարարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 4-ին, 3-15 տարեկան ավելի քան 25 հայ երեխաներ հավաքվել էին Սոֆիայի Հայ ազգային տանը, ներկայացնելու իրենց նկարչական տաղանդը:
Բուլղարիայում ՀՀ դեսպանատան առաջարկով, Հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր այս միջոցառումը, որին աջակցել էին Սոֆիայի հայկական կառույցները:
Հոգեշնորհ Հայր Սուրբը երեխներին ներկայացրեց մի քանի հետաքրքիր հայկական զրույցներ ու ավանդապատումներ` պատկերազարդ նկարներով, որոնց հիման վրա երեխաները հնարավորություն ունեցան պատկերագրելու իրենց երևակայությունը:
Այդպես ճերմակ թղթերի վրա հայտնվեցին գույնզգույն պատկերներ, որոնք հավաքվեցին, որպեսզի ուղարկվեն Հայաստան:
ՀՀ Սփյուռքի նախարարությունը պատրաստում է մանկական նկարների բացառիկ հավաքածու «Ճանաչել զիմաստություն» խորագրի ներքո:
Բուլղարահայ մանուկները հույս ունեն, որ իրենց նկարները ևս տեղ կգտնեն այդ հավաքածուի մեջ:
[b]ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ[/b]