Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի շուկան. կա 5 զոհ, ավելի քան 50 վիրավոր
Սիրիայում «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խոշոր խմբավորման անդամները հարձակում են իրականացրել Հալեպի Մեյդան թաղամասում գտնվող շուկայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ վերջին տեղեկությունների` հարձակման հետևանքով կա 5 զոհ, ավելի քան 50 վիրավոր: Վնասվել են մի քանի տասնյակ բնակելի տներ:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահաբեկչական խմբավորման անդամները կրակ են բացում քաղաքի մարդաշատ վայրերում:
Ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել նաև Իդլիբ քաղաքում:
Ընդհանուր առմամբ, Սիրիայում ահաբեկիչների լայնածավալ հարձակումների զոհ է դարձել ավելի քան 20 խաղաղ բնակիչ:
Նշենք, որ օրերս Սիրիական բանակը հարձակում է սկսել Ռաքա քաղաքի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված մայրաքաղաքի ուղղությամբ: