Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել. կա 1 զոհ, 14 վիրավոր
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Սիրիայի բանակի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 1 զոհ, 14 վիրավոր:
Ըստ Անադոլու լրատվականի՝ Թուրքիայի գլխավոր շտաբում հաստատել են ԻՊ գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման փաստը:
Հայտնի է, որ թունավոր գազեր պարունակող հրթիռային հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալալիյե շրջանը: