2897 դիտում
09:50 09-06-2016
Սամվել Բաբայանը Հայաստանի և Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի և Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել, քանի որ նրա հետ թեկուզ հեռակա բանավեճի մեջ մտնելը իրենց շահերից չի բխում։ Բանն այն է, որ ինչ ասեն, Բաբայանը կրկնակի չափաբաժնով հետ է ուղարկելու, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ տարին նախընտրական է, և իշխանությունները չեն կարող հանդուրժել, որպեսզի նախկին զինակիցը անկաշկանդ քննադատի իրենց՝ փորձելով ներկայանալ իբրև անբասիր քաղաքական գործիչ։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել։ Ըստ լուրերի՝ առաջիկայում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան և իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն։ ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ։ Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, և նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8717 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4560 դիտում
09:54 04-03-2017
Ռեյտինգային ընտրակարգն իսկական գլխացավանք է դարձել ՀՀԿ-ականների համար. «Ժողովուրդ»
62818 դիտում
09:20 14-10-2017
Ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»