Նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները.Հ. Աբրահամյան
ՀՀ նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարների մակարդակից, այս թվում` փոխնախարարների: Օրինակ` այսօր էկոնոմիկայի 1 փոխնախարարի հաստիք է կրճատվել, վաղը ևս 3-4 փոխնախարարի հաստիք են կրճատելու:
Այս մասին ԱԺ-ում` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝
պատասխանելով Լևոն Զուրաբյանի հարցին՝ բյուջեի գումարների ծախսման արդյունավետության մասին:
«Բոլորը գիտեն, որ սկսել է գործընթաց, մենք ավելի շուտ պետք է սկսեինք այս տեմպով, բայց շատ քաղաքական գործիչներ կան, որ իրոք ցանկանում են չհավատալ, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք համոզել»,- հայտարարեց վարչապետը:
Ըստ վարչապետի` պարզապես չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցերը լուծվելու են: