5413 դիտում
13:10 08-06-2016
Ինչո՞ւ անչափահաս աղջնակի մայրը չի բողոքել նրան կուսությունից զրկած Կարենի դեմ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարեն Ասլիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 20 տարեկան հասակում տանը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած 15 ամյա Ն.-ի հետ՝ վերջինիս համաձայնությամբ և կամքով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Կարեն Լևոնի Ասլիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, նշանակել պատիժ՝ ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով:
Կարեն Լևոնի Ասլիկյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կանոնները. ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան` 1 /մեկ/ տարի ժամկետով, որի կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնին:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կանոնները կիրառելիս առաջին հերթին նկատի է ունեցել այն հանգամանքը, որ տուժո՝ Ն.-ն և նրա օրինական ներկայացուցիչւ՝ մայրը, դատարանին հայտնել են, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք չունեն, ամբաստանյալը և տուժողը բնակվում են միասին և համատեղ կյանք են վարում, տուժողի 16 տարեկանն արդեն լրացել է և տուժողը գտնվում է 6 ամսական հղիության վիճակում:
Նմանատիպ նյութեր
5028 դիտում
15:38 10-05-2016
Ի՞նչ է խնդրել դատարանից անչափահաս աղջնակը իրեն կուսությունից զրկած եւ հղիացրած երիտասարդի համար
Այս բաժնից
1144 դիտում
23:17 07-02-2025
«Վարորդն իրավունք չունի ո՛չ պահանջել՝ վճարեք, ո՛չ էլ իջեցնել ավտոբուսից»․ Հայկ Մարության
688 դիտում
22:31 07-02-2025
Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ