4648 դիտում
12:31 08-06-2016
Ստեղծվում է Երևանի կայազորային հոսպիտալ` զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության համար
Կառավարությունը, ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որոշում է՝ստեղծել ՀՀՊՆ «Երևանի կայազորային հոսպիտալ:
Այս հոսպիտալի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը: Նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Հոսպիտալում օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում իրականացվելու է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն և սպասարկումը: Այստեղ օրենքով սահմանված կարգով կիրականացվի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը:
Կից ներկայացված տեղականք-հիմնավորման մեջ նշվում է, որ նոր հոսպիտալի ստեղծման նպատակը ՀՀ զինված ուժերի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովումը հանդիսանում է պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը։
«Այս համատեքստում կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն, ինչ իրենից ներկայացնում է ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն և հատուկ խնամք պահանջող հիվանդությունների դեպքում»,-նշված է կառավարության տեղեկանքում:
Հիվանդանոցը պետք է ապահովված լինի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վիրահատությունների համար վիրահատական և ֆիքսող միջոցներըով, թթվածնի և այլ գազերի օգտագործմամբ սարքավորումների, ինչպես նաև ֆիզիոթերապիայի ու բուժական մարմնամարզության համար անհրաժեշտ սարք-սարքավոորւմենրով:
Նմանատիպ նյութեր
2374 դիտում
15:53 03-03-2014
Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ. ֆոտոշարք
1888 դիտում
12:24 13-03-2019
Պաշտպանի աջակցությամբ զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն․ չհայտարարված այց Երևանի կայազորային հոսպիտալ
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան