211652_close_icon
views-count872 դիտում article-date 14:16 08-06-2016

Զենք-զինամթերքը հանձնեցին ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Վալոդյա Խ.-ն կամավոր հանձնել է 12,7 մմ տրամաչափի` 2, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 33 փամփուշտ, 19 հատ 7.62 մմ տրամաչափի և 19 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 41 փամփուշտ և փաթեթավորված տրոտիլ` մալուխով: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ստեփան Մ.-ն կամովին հանձնել է «TT» տիպի ատրճանակի 7.62 մմ տրամաչափի` 3, 5,45 մմ տրամաչափի 12 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 10 փամուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր