1317 դիտում
09:10 08-06-2016
Մարդը ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե մարդը բնույթով, իր ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը, մարդը որպես ֆիզիկական միավոր հակված է դրան։
«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե այնուամենայնիվ հնարավոր է պայքարել կաշառակերության դեմ։ Ստացվում է՝ դա մարդու էությունն է, հետևաբար կաշառակերության դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել մարդկային էության դեմ։ Իսկ դա, համաձայնվեք, անմարդկային է։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա օրենքները հենց նրա համար են, որ զսպեն մարդկանց «բնածին» հակումները։ Բոլոր արուներն, օրինակ, ի ծնե հակված են զուգավորվել էգերի հետ, բայց օրենքը, չգիտես ինչու, անհասկանալի սահմանափակումներ է մտցնում։ Հեչ չեն ընդունում, որ ինչ բնական է՝ բարոյական է։ Այդ թվում՝ կաշառք վերցնելը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4655 դիտում
11:00 20-01-2017
Եթե զինվորը վախենում է բողոքել՝ «ուրեմն վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի». Սենոր Հասրաթյան. «Չորրորդ իշխանություն»
10236 դիտում
17:13 24-09-2015
Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի Ծննդյան օրն է
7958 դիտում
09:50 04-08-2016
Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը մարդ է. «Առավոտ»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1489 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»