Ստացվում է, որ Ջավախքի մեր հայրենակիցներն ուզում են ժամանել ՀՀ` իրենց կարտոֆիլը վաճառելու կամ բուժվելու համար, իսկ մենք նրանց խանգարում ենք. Արամ Մանուկյանը կոչ է անում վերացնել սա
Հայաստանը հիմնավորված բարձր գումար է գանձում սահմանը հատող մեքենաներից, մասնավորապես, Վրաստանից:
Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա մի քանի օր առաջ է անցել Հայաստանի սահմանը` Վրաստանից, ու սեփական փորձով տեղեկացրեց. «Յուրաքանչյուր մեքենա, որը Վրաստանից մտնում է Հայաստան, պետք է մուծի 2000 դրամ` որպես ժամանակավոր ներմուծում:
Իսկ մեկ օրվա համար մեքենաները վճարում են 5 հազար դրամ՝ որպես ԱՊՊԱ:
«Ստացվում է, որ Ջավախքի մեր հայրենակիցներն ուզում են ժամանել իրենց կարտոֆիլը վաճառելու կամ բուժվելու համար, իսկ մենք նրանց խանգարում ենք: Իսկ Հայաստանից մեքենաները կարող են ազատ մեկնել Վրաստան»,- տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: