211652_close_icon

«Երևանյան ամառ 2016». Խաչատրյանական միջազգային փառատոնը՝ բացօթյա ցուցադրությամբ

views-count2158 դիտում article-date 15:45 07-06-2016
«Երևանյան ամառ 2016» ծրագրով մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կարապի լճի էկրանին Արամ Խաչատրյան համերգասրահից ցուցադրվել է Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային 12-րդ մրցույթ-փառատոնը: Տասնյակ երևանցիներ, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրեր երևանյան իրենց երեկոն ու հաճելի ժամանցը կազմակերպել են հենց Կարապի լճի տարածքում՝ ունկնդրելով փառատոնի մասնակիցների ելույթները: «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում նմանատիպ ցուցադրությունները լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր