Զոհրապ Եգանյանը նոր պաշտոն ունի
ՀՀ Կրթության և գիտության մամուլի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը նշանակվել է ՄԻՊ մամուլի խոսնակ: Այս մասին Զ. Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն Թաթոյանին պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար և հավատացած եմ, որ ՄԻՊ-լրատվամիջոցներ առկա կառուցողական ու սերտ աշխատանքը կշարունակվի»: