1877 դիտում
10:23 07-06-2016
Կարկտահարությունների դեմ պայքարում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել Է, թե երբ Արարատյան դաշտում սկսում են պայքարել կարկտաբեր ամպերի դեմ, նկատվում է, որ «սև ամպերը շրջանցելով՝ թափվում են այլ տարածքների վրա, մասնավորապես Աշտարակի շրջանի, ապարանյան տարածքների վրա, նման մատների շարժ է զգացվում»։
«ՉԻ» - Փաստորեն կարկտահարությունների դեմ պայքարում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակնհայտ կողմնապահություն է ցուցաբերում՝ Արարատյան դաշտի ամպերր քշում է դեպի Արագածոտնի մարզ։ Որովհետև Արարատի ու Արմավիրի մարգպետները հանրապետականներ են, իսկ Արագածոտնի մարզպետը՝ դաշնակցական։ Հիմա հասկացա՞ր, թե ինչու են արտակարգ իրավիճակներն առանձնացրել տարածքային կառավարումից։ Որովհետև տարածքային կառավարման նախարարը դաշնակցական է և հակառակը կաներ՝ Արագածոտնի կարկուտը կուղարկեր Արարատյան դաշտ։
Կարծում ենք՝ ժամանակն է, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակեն միջպետական ճանապարհներ և պահանջեն, որ ԱԻՆ–ը կարկուտն ուղարկի այլ ուղղությամբ։ Ցանկալի է՝ Թուրքիա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
13:52 29-09-2015
Օմբուդսմենը բացահայտել է կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման գործընթացում
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»