Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 6-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 5-ի քամու հետևանքով Երևանի Թոթովենցի նրբանցքի թիվ 3 շենքի տանիքի վրա գտնվող ճաղավանդակը թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավադակը (10 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: