211652_close_icon
views-count7070 դիտում article-date 23:51 06-06-2016

Շվեդական ԱԲԲԱ խումբը վերամիավորվել է` խմբի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ

Սկանդինավյան հայտնի ABBA խմբի 4 մասնակիցները հունիսի 5-ին խմբի ստեղծման 50-ամյա հոբելյանի առթիվ վերամիավորվել են և միասին ելույթ ունեցել համերգային ծրագրով: Այս մաիսն գրում է շվեդական Expressen թերթը: Ագնետա Ֆելթսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բենի Անդերսոնը և Աննի-Ֆրիդ Լինգստադը միասին հանդես են եկել Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում կազմակերպված մասնավոր երեկույթում: ABBA խմբի մասնակիցներից Աննի-Ֆրիդ Լինգստադը ելույթը «միանգամայն հրաշալի» իրադարձություն է որակել և ասել, որ այն կարոտի զգացմունք է առաջացրել, իսկ համերգը կարելի է «Մեծ գիշեր» անվանել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր