211652_close_icon
views-count28769 դիտում article-date 21:54 06-06-2016

Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենայով պարգևատրեց ծանրորդ Գոռ Մինասյանին. ֆոտոշարք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենայով պարգևատրեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 2015 թվականի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանին: Արդեն տեղեկացրել էինք, որ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էր ցույց տվել, որոնց թվում են եղել ծանրամարտի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է վերջինիս որակազրկման մասին տեղեկությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսպիսով` փոքր բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը արժանանում է աշխարհի առաջնության մեծ բրոնզե մեդալին: Այս դեպքում, Մինասյանը կընդգրկվեր Հայաստանի 2015 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում, ինչի համար էլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց մարզիկին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրությունը կատարվել է դեկտեմբերի 28-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր