«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայը վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
20-ամյա ֆուտբոլիստը դորտմունդցիների կազմում հանդես կգա մինչև 2016թ. հունիսի 30-ը: «Բորուսիայում» նակխաղա 9-րդ համարի մարզաշապիկի ներքո, որը նախկինում պատկանում էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Նշենք, որ Յանուզայի տեղափոխությունը տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի ավարտից ընդամենը 2 ժամ առաջ: