211652_close_icon
views-count2010 դիտում article-date 19:31 06-06-2016

Ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հափշտակվել է 230 հատ ոսկյա զարդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նաև մի շարք գողություններ։ 2014 թվականի մարտի 16-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, ավազակային հարձակման է ենթակվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը, ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել են Լոռու մարզի երկու բնակիչ՝ Գ. Բաղդասարյանը և Տ. Յարատովը, ովքեր, նախնական համաձայնությամբ, 2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, դեմքերը քողարկելով արհեստական մորուքներով ու ակնոցներով, ատրճանակով զինված, մուտք են գործել Բ.Սաքուլյանի կողմից շահագործվող առևտրի սրահ, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը,ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի: Նախնական քննության տվյալներով՝ հափշտակվել է 230 հատ ոսկյա, 30 հատ արծաթյա զարդ։

Նմանատիպ նյութեր