211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:17 06-06-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2, սպանության փորձի և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 34-ը: Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 8, յուրացման` 3, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 9 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր