211652_close_icon
views-count51302 դիտում article-date 20:58 05-06-2016

Ավտովթար Երևանում.բախվել են 26-ամյա վարորդի «Mercedes»-ու թիվ 75 երթուղին սպասարկող «Գազել»-ը.կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի թունելում` բախվել են 26-ամյա Խորեն Ոսկանյանի վարած «Mercedes» մակնիշի 53 TO 003 համարանիշի և 66-ամյա Վալերիկ Ղուլյանի վարած «Գազել» մակնիշի 0108 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի 1 ուղևոր տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ը սպասարկում է թիվ 75 երթուղին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր