Հակակարկտային կայաններից 14 280 կրակոց է իրականացվել
Հունիսի 4-ին, ժամը 13.05-ից մինչև ժամը 17.44-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 55 կայանքներից Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Անուշավան, Արևիկ, Ախուրիկ, Բայանդուր, Գետք, Մայիսյան, Մեղրաշեն, Կամո, Հայկավան, Հացիկ, Երազգավորս, Մեղրաշատ, Մանթաշ, Փանիկ, Բասեն, Ղարիբջանյան, Շիրակավան, Ոսկեհասկ, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 10 ամպ, կատարվել է 14280 կրակոց:


