211652_close_icon
views-count1640 դիտում article-date 15:53 04-06-2016

«Երևանյան ամառ 2016». մարզամշակութային միջոցառում՝ Էրեբունու մանկական զբոսայգում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումներից հերթականը կայացել է Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում: «Ողջույն Էրեբունուց» խորագրով միջոցառման ընթացքում էրեբունցի փոքրիկներին ու այգում գտնվող նրանց ծնողներին բարձր տրամադրություն են ապահովել ինչպես վարչական շրջանի մանկապատանեկան խմբերը, այնպես էլ սիրված ու ճանաչված ազգագրական համույթները, անհատ կատարողները: Միջոցառումը հագեցած է եղել նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների ցուցադրական ելույթներով ու տարաբնույթ խաղերով: Մարզամշակութային տոնախմբության ընթացքում փոքրիկներին մատուցվել են հաճելի անակնկալներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր