211652_close_icon
views-count2068 դիտում article-date 11:29 19-08-2014

«Երևանյան ամառ 2014» մարզամշակութային միջոցառումը՝ Արաբկիրում. ֆոտոշարք

Ամբողջ ամռան ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: «Երևանյան ամառ 2014»-ի մարզամշակութային ծրագրի շրջանակում Արաբկիրի գլխավոր՝ «Ողջույն Արաբկիրից» միջոցառումն անցկացվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում: Համերգային ծրագրում երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել արաբկիրցի շնորհալիները, ինչպես նաև հայտնի ու սիրված երգիչներ: Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մարզական առաջնություններ: Բակային ճամբարներին մասնակցած և մրցապայքարում լավագույնը ճանաչված երեխաները իրենց ուժերն են չափել նաև շախմատային տախտակների առջև: Զբոսյագում նաև նկարների յուրահատուկ ցուցադրություն է կազմակերպվել, որին ներկայացված բոլոր աշխատանքները արաբկիրցի ճամբարականներինն են եղել: Երեխաների և ծնողների հետ միջոցառմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի մարզամշակութային միջոցառումները կշարունակվեն մինչև օգոտոսի 31-ը՝ նոր ուժերով երեխաներին ճանապարհելով դեպի նոր ուսումնական տարի:

Նմանատիպ նյութեր