211652_close_icon
views-count4062 դիտում article-date 15:14 04-06-2016

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 42.5 մլն ԱՄՆ դոլար.ՀՀ ԿԲ

Մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,508,806 դոլար 476.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,512,176 ԱՄՆ դոլար 478.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,487,176 եվրո 531,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,740,475 եվրո 536.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 200,000 եվրոյի առք եւ վաճառք 534,00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 861,953,615 ՌԴ ռուբլի 7,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 402,542,612 ՌԴ ռուբլի 7,26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,000,000 ՌԴ ռւբլու առք եւ վաճառք 14,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.5 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր