2878 դիտում
11:27 04-06-2016
Արայիկ Հարությունյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը բացման իր խոսքում ողջունել է Ա. Հարությունյանի այցը՝ կարևորելով Արցախի նշանակությունը ողջ հայության համար: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ համայնքի հայությունը հնարավորություն ունի անձամբ վարչապետից լսելու Արցախի ձեռքբերումների, խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:
Վարչապետը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականաշինության և տնտեսության զարգացման ընթացքը՝ դրանում բարձր գնահատելով սփյուռքի դերակատարությունը: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակում հայության անելիքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ վրա առաքելություն ենք կրում երաշխավորելու հայրենիքի լուսավոր ապագան: Այդ ճանապարհին կարևորագույն հարց է կայուն ու երկարաժամկետ անվտանգության ապահովումը, որն անհնար է իրագործել առանց տնտեսական ու ժողովրդագրական զարգացման: Ուստի, կոչ եմ անում ողջ հայությանը գործուն մասնակցություն ցուցաբերել Արցախի տնտեսական զարգացման գործում՝ դրանով ապահովելով հայրենիքի անվտանգ ու բարեկեցիկ առաջխաղացումը: Այդ տեսանկյունից, սփյուռքը բավականին մեծ ներուժ ունի, և մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ՝ պատրաստ լինելով հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց արդյունավետության համար»:
Ա. Հարությունյանը հանդիպման վերջում անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաների բազմապիսի հարցերին՝ հորդորելով ավելի ակտիվորեն ընդգրկվել հայրենիքի շենացման գործում:
Նմանատիպ նյութեր
5625 դիտում
18:57 16-10-2017
Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1181 դիտում
18:20 08-09-2022
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1099 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
934 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1216 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild