211652_close_icon

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների

views-count4814 դիտում article-date 22:57 03-06-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների: Քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ այն համարելով կարեւոր եւ պահանջված: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր