211652_close_icon
views-count9834 դիտում article-date 20:06 03-06-2016

Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն. սպասված Արմֆոն հայկական հեռախոսները հասանելի կլինեն հունիսի 6-ից

«Ժամանակն է հայկականի...» Առաջնորդվելով այս կարգախոսով՝ այսօր մենք հայ սպառողին ենք ներկայացնում առաջին հայկական հեռախոսները, որոնք ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները։ Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն։ Ընկերությունը սպառողին է ներկայացնում[b] հինգ տարբեր մոդելներ[/b], որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։ Այնպես որ, կարող եք համոզված լինել, որ կգտնեք Ձեզ համապատասխան հայկական հեռախոս։ Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են [b]մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով[/b]։ Ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները [b]ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին[/b]։ Ավելին, սպառողին հաճելիորեն կզարմացնեն հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով։ [b]Հեռախոսները հասանելի կլինեն սպառողներին սույն թվականի հունիսի 6-ից[/b]։ Հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը կկայա սույն թվականի հունիսի 6-ին ժամը 18։00-ին։ Հասցե՝ «Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոն, ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի պող․ 16, 4/011։ Մանրամասն տվյալներ հեռախոսների մասին հասանելի են Armphone-ի [url=https://www.google.com/url?hl=ru&q=http://fb.com/ArmenianTablets/&source=gmail&ust=1465048276215000&usg=AFQjCNHYKvmle9MG10Wej473SIktRxlXzQ]ֆեյսբուքյան էջում[/url]: [b]Technology and Science Dynamics[/b]

Նմանատիպ նյութեր