17334 դիտում
12:56 03-06-2016
Ինչից է վրա հասել սահմանին հրազենային վիրավորում ստացած Խորենի մահը. մանրամասներ. նրա հայրն էլ հիվանդության պատճառով էր մահացել
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Խորեն Հարությունյանը երկվորյակ քույր ունի եւ ավագ եղբայր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը:
Նրա հայրն էլ տարիներ առաջ է մահացել ստամոքսի քաղցկեղից, իսկ պապն էլ՝ անցյալ տարի: Նրանց մայրն էլ դպրոցում ուսուցչուհի է:
Գյուղապետը պատմեց, որ սոցիալապես անապահով ընտանիք են: Խորենի եղբայրն էլ ծառայությունից հետո զինվորական ծառայության է անցել եւ այս պահին Լենինգրադում է վերապատրաստում է անցնում:
Խոսելով Խորենի մահվան պատճառներից՝ գյուղապետը ասաց, որ իրենք հստակ չգիտեն, թե որն է մահվան պատճառ հանդիսացել: Նախնական տեղեկություններով՝ ասում են, որ Խորենի մահը թշնամու գնդակից է վրա հասել հայոց սահմանների պաշտպանության ընթացքում:
Ցավակցում ենք եւ խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
3652 դիտում
14:49 11-03-2023
Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը
Այս բաժնից
574 դիտում
18:08 07-02-2025
Մեկնարկել է երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվարի վճարման գործընթացը
934 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար