211652_close_icon
views-count4436 դիտում article-date 12:30 15-05-2015

Նոր մանրամասներ, թե ինչից է վրա հասել Բերդավան գյուղի հանդամասում մահացած վիճակում հայտնաբերված 23-ամյա աղջկա մահը

Բերդավան գյուղում այսօր հողին են հանձնում 23-ամյա Անի Մուրադյանի մարմինը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Շատերին նրա մահը առեղծված է հիշեցնում կամ ինքնասպանության փորձ, քանի որ գնացել է ջրի եւ հայտնաբերվել մահացած վիճակում: Գյուղապետը պատմեց, որ ընտանիքը սոցիալապես շատ անապահով վիճակում է ապրում: Ծնողներն են, 3 աղջիկ եւ 1 տղա: Նույնիսկ տուն չունեն, գյուղից հեռու մի տարածք կա, որը համայնքային սեփականությունն է եւ այնտեղ են բնակվում: Բացի այդ, աղջիկը էպիլեպսիկ հիվանդ է եղել: Դեպքի վայրը գտնվել է անասունների ջրելու վայրում: «Շատ փոքր նավակի նման մի բան կա, որի մեջ անասուններին ջրելու համար ջուր է կուտակվում: Նա այդտեղ է եղել, երբ նոպան բռնել է եւ հավանաբար ընկել է մեջը ու խեղդվել: Աղջիկն ամուսնացած չի եղել, ոչ էլ նշանադրված»,-նշեց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր